Հայերեն


«Իշխանության ներկայացուցիչները կշարունակեն հարստանալ, բնակչությունը կշարունակի աղքատանալ» . «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի հետ զրույցում ամփոփել ենք 2022 թվականի սոցիալ-տնտեսական միտումները, խոսել ռիսկերի ու սպասելիքների մասին: «Փաստի» հետ զրույցում Ն. Սարգսյանը նախ նշել է, որ 2022-ին Հայաստանում աղքատության մակարդակն էլ ավելի է բարձրացել:

«Եթե նայում ենք վիճակագրությանը, ապա ՀՀ բնակչության կեսն ինչպես աղքատ կար, այնպես էլ մնացել է: Իսկ ռեալ վերլուծություններով աղքատ բնակչությունն ավելի է շատացել, իսկ աղքատն ավելի է աղքատացել: Սահմանվում են աղքատության վերին ու ներքին շեմեր: ՀՀ բնակչության մոտ կեսը վերին շեմի՝ 55 հազար դրամի համեմատ, աղքատ է համարվում: Իսկ եթե ավելի ադեկվատ դիտարկենք իրավիճակը, կտեսնենք, որ 55 դրամից բարձր, անգամ 88 հազար դրամ ստացողն էլ պետք է աղքատ համարվի: 55 հազար դրամը չի բավարարում անգամ նվազագույն սպառողական զամբյուղին: Ու թեպետ վիճակագրությամբ 2022-ի տարբեր ժամանակահատվածներում գնաճը 8, 9 կամ 10 տոկոս էր, այս առումով ևս պարզաբանման կարիք կա: Այդ ցուցանիշներում ընդհանուր ապրանքների միջինացված գնաճն է, բայց եկեք դիտարկենք գնողունակությունը: Թվարկված 2000 ապրանքներից ո՞ր տեսակն է ավելի շատ ձեռք բերում քաղաքացին: Օրինակ՝ սնունդը 8 տոկո՞ս է թանկացել, թե՞ ոչ: Ակնհայտ է, որ շատ դեպքերում սնունդը, հագուստը, վառելիքը 50-ից մինչև 100 տոկոսով են թանկացել: Սա ավելի աղքատանալու ևս մեկ փաստարկ է»,-ասաց նա՝ շեշտելով, որ իշխանության կողմից գնաճին օժանդակող, խթանող արհեստական քայլեր ևս եղան:

«Խոսքը գազի, էլեկտրաէներգիայի, ջրի թանկացումների մասին է, որը պետության կողմից սակագնային կարգավորման տիրույթում էր: Պետության թույլտվությամբ թանկացումներ իրականացվեցին:Արդյունքում ավելի հարկեր հավաքագրեցին ու սկսեցին գլուխ գովել, թե հարկային մուտքերը գերակատարել են, իսկ բնակչությանը, բնականաբար, ավելի աղքատացրեցին: Քաղաքացիների բեռը, մեծ հաշվով, կառավարությունը որևէ քայլով չի նվազեցնում: Միայն «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի ընդունումը միջինացված թվով շուրջ 3 տոկոսով նպաստել է գնաճին: Եկամուտների համատարած հայտարարագրումը, որը պատրաստվում են ներդնել, իր հերթին ապագայում լուրջ ազդեցություն է թողնելու և՛ գնաճի, և՛ մարդկանց վրա ռեպրեսիաների կիրառման ու այլ առումներով:

Անցած տարի գույքահարկի բարձրացումն այս տարի ևս ակնհայտ ազդեցություն է թողել: Բնակչությանն աղքատացնելուն ուղղված քայլերին զուգահեռ՝ 2000-3000 դրամով կենսաթոշակները, 7000 դրամով էլ նվազագույն աշխատավարձն են բարձրացրել, որը որևէ կերպ չի զսպում, անգամ չի ինդեքսավորում գնաճը: Մեծ հաշվով, բացի պետական ապարատում նոր ընդունված աշխատակիցներից, որևէ մեկի եկամուտները նշված քայլերից չեն ավելանում, քանի որ մասնավոր ոլորտում մի քիչ այլ է իրավիճակը: Առաջարկպահանջարկի վրա ձևավորվող հարաբերություններ են մասնավորում, և, այսպես թե այնպես, 65 հազար դրամ ստացող շատ քիչ մարդիկ կային: Աշխատավարձերի հետ կապված քայլերն անիմաստ, չհիմնավորված ու նույնիսկ անբացատրելի էին: Կենսաթոշակների առումով էլ տատիկ-պապիկներին կրկին խաբելու նախաձեռնությամբ հանդես գալու համար պարզապես կարող ենք խղճալ կառավարությանը»,-ընդգծեց Նաիրի Սարգսյանը:

Ինչ վերաբերում է տնտեսությանը, նա շեշտեց, որ այս տարի ռիսկերն ավելացել են, թեպետ ակնհայտ է առկա տնտեսական ակտիվությունը: «ՏԱՑ-ի որոշակի մակարդակում պետք է հասկանալ կառուցվածքը: Ի՞նչ արեց ՏԱՑ-ը Հայաստանի բնակչության համար: Իրականում մակրոտնտեսական ավելի կարևոր ցուցանիշներ կան, քան տնտեսական ակտիվությունն ու նրա կառուցվածքն են: Դա աղքատության մակարդակն է, միջին աշխատավարձի չափն է, ինչպես նաև ծնելիության մակարդակը: Ունենք 14, 7 տոկոս տնտեսական աճ, որն ապահովվել է բացառապես օտարերկրյա ռելոկանտների և Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների հաշվին: Այդ ցուցանիշի 27 տոկոսն ապահովել է ծառայությունների ոլորտը՝ մասնավորապես ռեստորանային, հյուրանոցային, խաղային ուղղությունները: Առևտրի աճի մեջ ընդամենը 2 տոկոսն է մանրածախ առևտուրը: Սա նշանակում է, որ մնացածի դեպքում ՀՀ ներմուծում եղել է, բայց վերաարտահանվել է ՌԴ: Այսինքն, այդ աճը ՀՀ-ի վրա որևէ ազդեցություն չի թողել: Շինարարությունն էլ է որոշակի աճ գրանցել, որի պատճառներից են Արցախի օկուպացված շրջաններից ՀՀ տեղափոխված մեր հայրենակիցները, ինչպես նաև ՌԴ-ից Հայաստան տեղափոխվածները: Պատճառներից մեկն էլ եկամտային հարկի փուլային չեղարկումն է, ինչը նպաստեց ներկայի ժամանակավոր շինարարական բումին»,-հավելեց Ն. Սարգսյանը:

Անդրադառնալով առկա միտումների ազդեցություններին՝ մեր զրուցակիցը շեշտեց. «ՌԴ-ից ՀՀ տեղափոխված վճարունակ անձինք եկել են Հայաստան ու սպառումն ավելացրել են, բայց այդ սպառումը շատ լուրջ ու էական գնաճ է առաջացրել: Օրինակ՝ եթե անցած տարի հնարավոր էր 2 անձով ռեստորանում 20 հազար դրամով սնվել, ապա հիմա նույնն արժե մոտ 45-ից 50 հազար դրամ: Հայ վաճառողը, տեսնելով ՀՀ տեղափոխված վճարունակ անձանց, գները բարձրացնում է: Արդյունքում ՀՀ մշտական բնակչությունը, որի եկամուտները չեն ավելացել, սկսում է թանկ գնումներ իրականացնել կամ ոչ բավարար եկամուտների պատճառով որևէ ձեռքբերում չիրականացնել: Վառ ապացույցը մանրածախ առևտրի վերոնշյալ 2 տոկոսն է, մինչդեռ նման քանակի ռելոկանտների առկայությունը ոչ թե 2 տոկոսով, այլ էականորեն պետք է բարձրացներ մանրածախ առևտրի ցուցանիշը»:

Նաիրի Սարգսյանի խոսքով, կառավարությունը տնտեսական ակտիվությունը չպետք է իրեն վերագրի: «Կառավարությունը որևէ կապ չունի այդ ակտիվության հետ: Անգամ խոչընդոտել ու խանգարել են, ինչը նաև իրենց ներկայացուցիչների հետ բանավեճերի ժամանակ եմ ասել, և որին չեն կարողացել հակադարձել: Իրենք խանգարել են ՀՀ տնտեսական ակտիվության աճին ու հենց հիմա էլ շարունակում են խանգարել՝ օրենսդրական անմիտ փաթեթներ ընդունելով ու վարչարարություններով: Այսօր, մեծ հաշվով, ունենք Ռուսաստանից ռելոկանտների հաշվին գոյատևող տնտեսություն և մշուշոտ տնտեսական ապագա, քանի որ չգիտենք, թե նրանք երբ են վերադառնալու ՌԴ: Եթե վաղը որոշեն հետ գնալ, Հայաստանի տնտեսությունն անմիջապես փլուզվելու է»,-ասաց նա:

Վերջում, անդրադառնալով արդեն ընդունված 2023 թ. պետբյուջեի նախագծին ու գալիք տարում սպասվելիք միտումներին, նա մի քանի հանգամանք առանձնացրեց: «Բյուջեն, ինչպես միշտ, այս անգամ ևս եկամտաստեղծ չէ: Կապիտալ ծախսերը կոսմետիկ առումով, իհարկե, նշված են բյուջեում և գերազանցում են դեֆիցիտը: Բայց, ինչպես տեսնում ենք, յուրաքանչյուր տարի կապիտալ ծախսերը թերակատարվում են: Այսինքն, բյուջեում նշեն, թե ոչ, դրանք չեն կատարվում: Բացի այդ, ՀՀ պարտքն ավելացնում են, ՀՀ բյուջեի 11 տոկոսն ուղղվելու է պարտքի սպասարկմանը, մինչդեռ կարող էին այդքան պարտքեր անիմաստ չներգրավել և այդ գումարներն ուղղել ՀՀ զարգացմանը: Չունենք նաև սահմանային ամրապնդման աշխատանքներ, տնտեսական պոտենցիալի ստեղծմանն ուղղված բյուջետային ծախսեր կամ ֆինանսավորումներ: Այս կառավարությունից միայն կարելի է հետևյալը սպասել. իշխանության ներկայացուցիչները կհարստանան, ՀՀ բնակչությունը կշարունակի աղքատանալ: Բացի այդ, արտագաղթի տեմպերը կշարունակեն ավելանալ, ծնելիությունը՝ նվազել»,- եզրափակեց մեր զրուցակիցը: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ Սավգուլյան
Ամենադիտված